Հայերեն   English   Русский  

​Մարդակերին սպանել են զոհին համտեսելիս


  
դիտումներ: 1248

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը փորձում է պարզել գազանային սպանության հանգամանքները, որը տեղի է ունեցել այսօր, Քայրֆիլ արվարձանում: Խելացնոր տղամարդը փորձել էր ուտել հանրակացարանի աշխատակցուհուն:

Ցավոք, 22-ամյա աղջկան չի հաջողվել փրկվել, քանի որ իրավապահները ուշ են տեղ հասել: Աղջիկը ստացած վնասվածքներից մահացել էր:

Հանցագործին բռնելու համար իրավապահները էլեկտրաշոկերով ատրճանակ են գործի դրել: 50 հազար վոլտ լիցքից կասկածյալի սիրտը կանգնել է:

Տեղի բնակիչներից մեկն ասել է, որ ցնցված է կատարվածով ու լսել է, որ աղջիկը դեռևս կենդանի է եղել, երբ մարդասպանը փորձել է ուտել նրան:

Ուիլյամսը 2 շաբաթ առաջ է ազատվել բանտից: Նա ազատազրկման մեջ էր հայտնվել մարդու վրա հարձակման պատճառով: Ոստիկանները պարզել են, որ կաննիբալը ծանոթ էր իր զոհի հետ ու չի բացառվում, որ հանցագործության պահին նա թմրանույթերի ազդեցության տակ էր գտնվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: