Հայերեն   English   Русский  

Վարուժան Սուքիասյանը` «Ալաշկերտի» փոխնախագահ


  
դիտումներ: 67

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը երեկ պայմանագիր է ստորագրել «Ալաշկերտի» հետ: Սուքիասյանը զբաղեցնելու է «Ալաշկերտի» փոխնախագահի պաշտոնը:

Այս մասին հայտնում է «Ալաշկերտի» պաշտոնական կայքը.

«Կասկածից վեր է, որ ճանաչված ֆուտբոլային մասնագետի փորձն ու հմտությունը, ով ժամանակին գլխավորել է նաև Հայաստանի ազգային հավաքականը, օգտակար և արդյունավետ կլինեն Հայաստանի չեմպիոնի ակումբային աշխատանքում»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: