Հայերեն   English   Русский  

1992 թվականի մարտի 2-ին դարձավ ՄԱԿ-ի անդամ.Վահրամ Կաժոյան


ՖԲ -յան գրառում


  
դիտումներ: 3568

25 տարի առաջ` 1992 թվականի այս օրը` մարտի 2-ին ստորագրվեց իմ ՀՀ ԱԳՆ հիմնական աշխատանքի ընդունվելու հրամանը: Չնայած ՀՍՍՀ ԱԳՆ-ում սկսել եմ պայմանագրային աշխատանքս 1989 թ. օգոստոսից, հետաքրքիր զուգադիպությամբ հրամանս եղել է այն նույն օրը՝ 1992 թվականի մարտի 2-ին, երբ Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ ու մեր եռագույնը ծածանվեց Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի առջև։

Մարտի 2-ը նաև Հայաստանի դիվանագետի օրն է: Երբ 1998-99 թվականներին սկսեցինք քննարկել դիվանագետի օր ունենալու հարցը, առաջարկներիցս մեկն էր հենց մարտի 2-ը` ՀՀ ՄԱԿ-ին անդամակցության օրը: Իսկ համոզելու համար ավելացնում էի, որ դա նաև իմ ԱԳՆ ընդունվելու օրն է:

Քառորդ դար հպարտորեն կրում եմ հայ դիվանագետի բարձր կոչումը։ Սա հատկապես պարտավորեցնում է, երբ որևէ միջազգային խորհրդաժողովում կամ որևէ օտար երկրում ներկայացնում եմ Հայաստանը:

Այսօր ինձ համար կրկնակի տոն է:
Շնորհավորում եմ բոլոր գործընկերներիս մեր այս տոնի առթիվ։ Թող մեր դիվանագիտական հաջողություններն անսպառ լինեն:
Այս օրով հիշենք նաև մեր այն դիվանագետներին, ովքեր կյանքից հեռացել են։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: