Հայերեն   English   Русский  

Ակնա և Մարտակերտ ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդը արձակել է 68 արկ


  
դիտումներ: 3325

Այսօրվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) հատվածներում

տեղակայված ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից ու հաստոցավոր ավտոմատ նռնականետերից շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը՝ արձակելով 68 արկ:


ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համարժեք գործողությունների և ճնշել թշնամու նախահարձակ ակտիվությունը:

Այս պահին առաջնագծում տիրում է հարաբերական անդորր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: