Հայերեն   English   Русский  

​Ջիջի Հադիդը զարդարել է Vogue ամսագրի արաբական տարբերակի առաջին համարի շապիկը. Լուսանկարներ


  
դիտումներ: 718

Սուպերմոդել Ջիջի Հադիդը թեև ոչ այնքան երկար ժամանակ է հայտնի նորաձևության ոլորտում և համաշխարհային մայրաքաղաքներում աշխարհահռչակ նորաձևության տների նոր հավաքածուները պոդիումների վրա ընդամենը մի քանի տարի առաջ է սկսել ներկայացնել, սակայն միանշանակորեն նրան հաջողվել է պատմության մեջ մտնել: Գրում է Popcornews.ru.-ն:

Մոդելը հայտնվել է Vogue Arabia ամսագրի առաջին համարի շապիկի վրա` հարգանքի տուրք մատուցելով իր արաբական արմատներին:

Հիշեցնենք, որ Ջիջին հորդանանցի է: Ինստագրամ սոցիալական ցանցի իր էջում Ջիջին հետևյալ գրառումն է կատարել. «Կարծում եմ այն փաստը, որ Vogue-ը միջազգային ամսագիր է` ուղղակի հիասքանչ է, քանի որ դա նշանակում է, որ ես միջազգային համայնքի մասնիկն եմ, և մենք կարող ենք տոնել ու աշխարհի հետ կիսվել մշակույթների բազմազանությամբ: Քանի որ ես կիսով չափ պաղեստինցի եմ, ինձ համար աշխարհում Vogue ամսագրի արաբական տարբերակի առաջին համարի շապիկի վրա հայտնվելը մի ամբողջ աշխարհ է: Ես հույս ունեմ, որ այս ամսագիրը ցույց կտա նորաձևության մյուս կողմը, որը կկարողանա միավորել մարդկանց և տարբեր ավանդույթները»:

Ջիջի Հադիդ

Ջիջի Հադիդ

Ջիջի Հադիդ

Ջիջի Հադիդ

Ջիջի Հադիդ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: