Հայերեն   English   Русский  

Մարտական դիրքում պայթուցիկ սարքի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել


  
դիտումներ: 806

Մարտական դիրքերում ինժեներական աշխատանքներ կատարելիս փետրվարի 28-ին պայթուցիկ սարքի պայթյունից ժամկետային զինծառայողներ են վիրավորվել:

NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել է ՀՀ ՊՆախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Պարտադիր ժամկետային զինծառայողները ստացել են տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալ:

ՔԿ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ 376-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: