Հայերեն   English   Русский  

Այսօր ատամնաբույժի համաշխարհային օրն է


  
դիտումներ: 213

Այսօրվա տոնի ընտրությունը՝ մարտի 6-ը, կապված է ատամնաբուժության մեջ ամենակարևոր հայտնագործություններից մեկի հետ. 1790 թվականին ատամնաբույժներ Ջոն Գրինվուդը (John Greenwood) և Ջորջ Վաշինգտոնը հայտնաբերել են ատամնաբուժական բոր մեքենան:

Միայն մեկ դար անց՝ 1907 թվականին ստեղծվում է առաջին էլեկտրական ատամնաբուժական գայլիկոնիչը: Ատամնաբուժական նորությունների մեջ կարելի է նաև նշել Վաշինգտոն Շեֆիլդի ստեղծած ատամի մածուկի առաջին ճկասրվակը, առաջին խոզանակի թողարկումը, որը պատրաստված էր արհեստական մանրաթելերից՝ բնականի փոխարեն:

Սկզբում Ատամնաբույժների միջազգային օրը նշվում էր միայն ԱՄՆ-ում, սակայն տարիների ընթացքում ատամնաբույժներին այդ օրը շնորհավորելու ավանդույթը դուրս եկավ Հյուսիսային Ամերիկայի սահմաններից: Այս օրը, ըստ սովորության, դասախոսություններ են կարդում ու լուսաբանում ատամների նկատմամբ պարբերական ու մանրակրկիտ խնամքի անհրաժեշտության մասին:

Շատ քչերին կարող է հաջողվել խուսափել հիվանդ ատամների, լնդերի, ատամնանստվածքի խնդիրներից: Բարեբախտաբար, գիտությունն ու տեխնոլոգիան զարգանում են այնպիսի արագությամբ, որ վերջին տասնամյակների ընթացքում ատամնաբույժին այցելությունն ավելի քիչ է նման միջնադարյան պատժի:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: