Հայերեն   English   Русский  

Ո՛չ Երևանում, ո՛չ Ստեփանակերտում ոչ ոք չի պատրաստվում իրավիճակը երկար հանդուրժել. Հրանտ Մելիք-Շահնազարյան


  
դիտումներ: 3947

Քանի շարունակվում են ներքաղաքական դասավորումները, քանի ամրապնդվում են Փաշաևների և նախիջևանյան կլանների դաշինքը՝ հետագա իշխանությունը ձևավորելու համար, Ադրբեջանի նախագահը մշտապես ստիպված է լինելու հասարակության ուշադրությունը շեղել այդ գործընթացներից արտաքին սպառնալիքներով:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Կա նաև բանակցային գործընթացի գործոնը. «Ապրիլյան ձախողումներից հետո Ադրբեջանը բավականին լուրջ քաղաքական գործոններ է կորցրել, և այդ ամենը վերականգնելու համար փորձում են պատերազմի իմիտացիայի միջոցով ստանալ մի իրավիճակ, երբ թե´ միջնորդները, թե´ միջազգային հանրությունը կփորձեն հայկական կողմերի հետ Ադրբեջանի բանակցային գործընթացը սկսել զրոյական կետից: Քաղաքական ճանապարհով նա դրան չի կարող հասնել, այդ պատճառով փորձում է անել դա ռազմական միջոցներով»:

Քաղաքագետը նկատեց, որ Ադրբեջանի տնտեսության մեջ ֆինանսական ու պարենային ճգնաժամի լուրջ հիմնանդիրներ կան։ Բացի այդ, Բաքվի համար ավելի ու ավելի դժվար է դառնում հարաբերություններ կառուցել Արևմուտքի և Ռուսաստանի հետ։

«Հայաստանը լուրջ դիվանագիտական աշխատանք է տանում։ Գործի են դրվել բոլոր միջոցները Ադրբեջանին զսպելու համար: Եվրոպական կառույցներին ադրբեջանական կողմի գործողությունները ներկայացվում են, ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցի ժամանակ դեպի Բրյուսել, ինչպես նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությունը, որ մինչև տարեվերջ հնարավոր է սկսվի Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչման գործընթաց: Այս քայլերը զսպող մեխանիզմ են Ադրբեջանի դեմ»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նրա դիտարկմամբ՝ բացի Թուրքիայից, ուրիշ ոչ մի երկիր Ադրբեջանին լայնամասշտաբ պատերազմ սկսելու թույլտվություն չի տալ, ընդ որում՝ նա չի կարող երաշխիքներ տալ, որ այդ գործողույթունը կապարտվի հօգուտ իրենց:

Ըստ Մելիք-Շահնազարյանի՝ Ադրբեջանը ստիպում է հայկական կողմին ընտրություն անել դիվանագիտական և ռազմական ճանապարհներով հարցը լուծելու համար. «Եթե Ադրբեջանը շարունակի լարվածությունը պահել, համոզված եմ, որ ո՛չ Երևանում, ո՛չ Ստեփանակերտում ոչ ոք չի պատրաստվում իրավիճակը երկար հանդուրժել և շաբաթը 1-2 զոհ ունենալ և ստիպված կլինեն որոշակի գորոծղություններ ձեռնարկել»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: