Հայերեն   English   Русский  

Մարտի 8-ին «ԵԼՔ»-ը հրավիրում է հանրահավաք


  
դիտումներ: 832

Նախընտրական «ԵԼՔ» դաշինքի ներկայացուցիչներ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը մարտի 8-ին, 17:00 ժամը Մոսկվա կինոթատրոնի հրապարակում հանրահավաք են հրավիրում:

«Նախընտրական քարոզարշավը հետաքրքիր թափ է ստանում: Հույս ունենք, որ կգաք, որովհետև լինելու է լուրջ խոսակցություն, խոսելու ենք քարոզարշավի առաջին օրերի ու հետագա անելիքների մասին»,-ասաց Փաշինյանը:

Մարուքյանը տոնական օրվա կապակցությամբ հրավիրեց նաև բոլոր սիրահար զույգերին, կանանց ու աղջիկներին, ինչպես նաև նրանց ամուսիններին ու հարազատներին:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին մեկնարկել է նախընտրական քարոզարշավը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: