Հայերեն   English   Русский  

​Մարտի 8. Գարնան ամենագեղեցիկ և կարևոր տոնի պատմությունը


  
դիտումներ: 564

Մարտի 8-ի տոնի պատմության հետ կապված տարբեր մեկնաբանություններ գոյություն ունեն: Դրանցից մեկի համաձայն՝ գարնան ամենագեղեցիկ տոնի համար կանայք պարտական են Յունոն աստվածուհուն: Հին հռոմեացիները կարծում էին, որ նա մարդկանց լավ եղանակ, հարուստ բերք և առողջ սերունդ է բերում՝ հովանավորելով ծննդկաններին: Գրում է Elle.ru.-ն:

Յուրաքանչյուր տարի մարտի 1-ին կանայք գեղեցիկ հանգնված, ծաղիկներով այցելում էին նրա տաճար, իսկ տղամարդիկ նրանց առատաձեռնորեն և մեծահոգաբար լավագույն նվերներ էին մատուցում:

Մարտի 8

Մեկ այլ տարբերակի համաձայն ՝ Կանանց միջազգային օրվա նախամայրը Հին Կտակարանի հերոսուհի Էսթերն էր, որին նվիրված է հրեական Փուրիմ տոնը: Այն տոնում են մարտի 4-ին: Ք.ա. 480թ. նա իր գեղեցկության և խելքի շնորհիվ պարսիկների կոտարածներից փրկեց ամբողջ հրեա ժողովրդին:

Մարտի 8

Իսկ Մարտի 8-ի առավել ավանդական պատմությունը շարունակվեց «դատարկ կաթսաների քայլերթով», որը 1857թ. կազմակերպեցին Նյու Յորքի տեքստիլ արդյուանաբերության ոլորտի աշխատակից կանայք, որոնք դժգոհում էին իրենց աշխատավարձերից և աշխատանքային պայմաններից: Կանայք այն ժամանակ 16 ժամ աշխատում (10 ժամ էին պահանջում) և իրենց աշխատանքի դիմաց չնչին վարձատրություն ստանում (տղամարդկանցից 10 անգամ քիչ):

Ֆեմինսիտական տոնի գաղափարը աջակցություն ստացավ 20-րդ դարում: Իսկ 1908թ. 15 հազար կանայք իրավահասարության կարգախոսներով և պահանջներով դուրս եկան Նյու Յորքի փողոցներ: Այդ խիզախ և վճռական կանանց հաջողվեց իրենց նպատակին հասնել: Նրանք տղամարդկանց հավասար աշխատանքային պայմաններ և ընտրական իրավունք էին պահանջում:

Մինչև 1913թ. Կանանց ազգային օրը տոնում էին փետրվարի վերջին կիրակի օրը: Այդ ժամանակ Մարտի 8-ի պատմության նախաբեմում հայտնվեց նաև հայտնի ֆեմինիստուհի Կլարա Ցետկինան: Կոպենհագենում տեղի ուենցած Կանանց միջազգային սոցիալիստական խորհրդաժողովի շրջանակներում նա Ռոզա Լյուքսեմբուրգի հետ առաջակեց կանանց միջազգային օր ստեղծել: Ցետկինայի առաջարկով այդ օրը կանայք պետք է բողոքի ցույցեր և երթեր կազմակերպեին՝ հանրության ուշադրությունը գրավելով կանանց խնդիրների վրա: Սակայն ամսաթիվը հաճախակի փոխվում էր՝ մարտի 19, մարտի 12, մարտի 9...

Իսկ 1921թ. կանանց ցույցերին մասնակցության հիշատակին ստեղծվեց Կանանց միջազգային օրը: Կես դար անց ՄԱԿ-ը այն որպես կանանց իրավունքների համար պայքարի և միջազգային խաղաղության օր հռչակեց: Իսկ ժամանակի ընթացքում փոխվեց նաև տոնի ֆիլիսոփայությունը՝ դրա հեղափոխական, համարձակ նշանակությունը զիջեց իր տեղը կանանցիությանն ու սիրուն:

Մարտի 8

Մարտի 8-ը ազգային հանգստյան օր է հայտարարված որոշ նախկին խորհրդային երկրներում, ինչպես նաև Անգոլայում, Բուկինա Ֆասոյում, Գվինեա Բիսաուում, Կամբոջայում, Չիանստանում, Կոնգոյում, Լաոսում, Մակեդոնիայում, Մոնղոլիայում, Նեպալում, Հյուսիային Կորեայում և Ուգանդայում:






Մեկնաբանություններ - 2

Արփի     08.04.2017 Լավն ա

Արփի     08.04.2017 Լավն ա
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: