Գագիկ Ծառուկյանը զգուշացվել է. Կենտրոնական ընտրական հանձնաժողով
դիտումներ: 434
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը NEWS.am-ին հայտնել է, որ նման խոստումներ տալը օրենսդրության խախտում է. «Դա օրենքի խախտում է, եւ դրա վերաբերյալ մենք արդեն իրազեկել ենք նրանց, որպեսզի դադարեցվի եւ հետագայում նման օրենքի խախտումներ չթույլատրվեն: Շարունակվելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն համապատասխան վարույթ կհարուցի, միջոցներ կձեռնարկի, որոնք ամրագրված են Ընտրական օրենսգրքում»,-ասաց նա:
Ընտրական օրենսգրքի համաձայն, նախընտրական քարոզչության ժամանակ կուսակցություններին արգելվում է ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, ապրանքներ: Արգելվում է նաեւ մատուցել կամ խոստանալ ծառայություններ: