Հայերեն   English   Русский  

Ադրբեջանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են ռազմական համագործակցության ծրագիր


  
դիտումներ: 299

Ադրբեջանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են ռազմական համագործակցության ծրագիր: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

Ըստ տեղեկության՝ «2017/2018 ֆինանսական տարիներին Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության ծրագիրը» ստորագրվել է Միջազգային ռազմական համագործակության վարչությունում անցկացված շտաբային բանակցությունների արդյունքների հիման վրա:

Բանակցությունների ընթացքում դիտարկվել է Ադրբեջանի ու Միացյալ Թագավորության միջև պաշտպանական ոլորտում համագործակցության ներկայիս իրավիճակն ու հեռանկարները: Քննարկվել են կրթության, վերապատրաստման և խաղաղապահ գործողությունների ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության շուրջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: