Հայերեն   English   Русский  

​Ֆինլանդիայում մտադիր են լռությունը զբոսաշրջային բրենդ դարձնել


  
դիտումներ: 2283

Yle հեռուստաընկերության փոխանցմամբ` լռությունը և բնության նկատմամբ առանձնահատուկ ուշադրությունը Ֆինլանդիայում զբոսաշրջային ոլորտի նոր ուղղություն կդառնան: Գրում է Russian.rt.com-ը:

Հաղորդվել է, որ Գերմանիայում նախորդ տարի անցկացված զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակներում տուրօպերատորները ամբողջ աշխարհում որպես գլխավոր միտումներ նշել են լռությունը, մեկուսացումն ու հանգստությունը:

Visit Finland ընկերությունը ձեռնամուխ է եղել այդ նոր միտումի առաջխաղացումն ապահովել ու զարգացնել: Քանի որ Ֆինլադիայում հենց հանգստությունն ու անդորրն են գրավում զբոսաշրջիկներին, Visit Finland ընկերությունը պատասխանատվություն է ստանձնել դրանք ազգային բրենդ դարձնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: