Հայերեն   English   Русский  

Ինչպես են Վրաստանում դիմավորում 6-միլիոներորդ զբոսաշրջիկին


  
դիտումներ: 1239

Նիդեռլանդներից ժամանած զբոսաշրջիկը Վրաստանի 6 միլիոներորդ այցելուն էր: Թբիլիսիի միջազգային օդանավակայան հասնելուն պես նա իմացավ, որ հատուկ հյուր եւ իր համար անակնկալ է պատրաստվել:

Էկոնոմիկայի նախարարության Ազգային տուրիզմի վարչությունը հատուկ տեսահոլովակ է պատրաստել այս միջոցառման մասին, որը ցույց է ընդունելության արարողությունը եւ հանդիսավոր ընթրիքը պատվավոր հյուրի կարգավիճակով:

Հանդիպման ընթրիքի ժամանակ հոլանդացի այցելուին անձամբ ընդունել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, որը ծանոթացրել է հյուրին վրացական խոհանոցի, ժողովրդական բանահյուսության եւ ժողովրդական երաժշտության հետ:

Տեսահոլովակի շնորհանդեսը տեղի է ունեցել մարտի 10-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: