Հայերեն   English   Русский  

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց «Վալդայ» ակումբի անդամներին


  
դիտումներ: 717

Մարտի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ ունեցավ «Վալդայ» միջազգային վերլուծական ակումբի մի խումբ անվանի անդամների՝ Անատոլի Բիստրիցկու, Ֆյոդոր Լուկյանովի, Տիմոֆեյ Բորոդաչևի, Յարոսլավ Լիսովոլիկի, Անատոլի Տորկունովի, Վիտալի Նաումկինի, Նիկոլայ Զլոբինի, Ալեքսանդր Ռարի, Իվան Տիմոֆեևի, Ալեքսանդր Սմիրնովի, Օլեգ Ցացուրինի հետ, ովքեր Երևան են ժամանել ակումբի արտագնա նիստին մասնակցելու նպատակով։

Ողջունելով հյուրերին՝ արտգործնախարար Նալբանդյանը կարևորեց «Վալդայ» ակումբի նիստի անցկացումը Երևանում և դրա մասնակիցներին մաղթեց բեղուն ու բովանդակալի քննարկումներ՝ արժևորելով նման ձևաչափերով պարբերական հանդիպումների անցկացման անհրաժեշտությունը։

Արտգործնախարար Նալբանդյանն առաջատար վերլուծաբաններին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։

Հանդիպմանը ծավալվեց մտքերի հանգամանալից փոխանակում՝ տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: