Հայերեն   English   Русский  

​2016թ. Սիրիայում ռեկորդային թվով երեխաներ են սպանվել. ՄԱԿ


  
դիտումներ: 347

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նոր զեկույցի տվյալներով` 2016թ. Սիրիայում ռեկորդային թվով երեխաներ են սպանվել: Ընդհանուր առմամբ նախորդ տարվա ընթացքում Սիրիայում 650 երեխա է սպանվել: Գրում է News.mail.ru.-ն:

Զեկույցում նշվել է , որ անչափահաս հարյուրավոր այլ երեխաներ էլ մահացել են տարբեր հիվանդությունների հետևանքով, որոնցից անհրաժեշտ դեղօրայքի և բժշկական օգնության դեպքում հնարավոր կլիներ բուժվել:

Դպրոցների շենքերում և դրանց հարակից տարածքներում նախորդ տարի առնվազն 255 երեխա է սպանվել, իսկ ևս 1,7 միլիոն երեխա ուսումնական հաստատություն հաճախելու հնարավորություն չունի: Սիրիայի տարածքում դպրոցների շենքերի մեկ երրորդը հնարավոր չէ ուղիղ իմաստով օգտագործել, քանի որ դրանք գլխավորապես զինված խմբավորումներն են զավթել:

Բացի այդ, հաղորդվել է, որ հիվանդանոցների և բշկական անձնակազմի վրա առնվազն 338 հարձակում է իրականացվել: Միջազգային կազմակերպության տվյալներով` նախորդ տարվա ընթացքում 851 երեխա ստիպված է եղել զինված խմբավորումների կազմում ռազմական գործողությունների մասնակցություն ցուցաբերել: Իսկ այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ երկու անգամ բարձր է:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցը հրապարակվել է Սիրիայում զինված հակամարտության 6-ամյակի նախաշեմին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: