Հայերեն   English   Русский  

​Ամուսնալուծությունից ամիսներ առաջ Ջոլին և Փիթը իրենց միությունն ամրապնդելու նպատակով դաջվածքներ են արել. Լուսանկարներ


  
դիտումներ: 489

Հայտնի հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթի և ԱՆջելինա Ջոլիի ամուսնալուծությունը դեռևս երկար ժամանակ հավանաբար կշարունակի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում մնալ և հենց այդ պատճառով պետք չէ զարմանալ, որ նրանց հարաբերություննների մասին օրեցօր նորանոր տեղեկություններ են հայտնվում համաշխարհային լրատվամիջոցների էջերում: Գրում է Spletnik.ru.-ն:

Դեռևս նախորդ տարվա փետրվարին աստղային ընտանիքին ոչինչ չէր սպառնում, այդիսկ պատճառով Ասիա կատարած իրենց հերթական այցի ընթացքում նրանք հյուընկալվել են թայվանցի կուսակրոն Ադժարա Նու Կենպայի մոտ, որը հայտնի է իր դաջվածքներով:

Վերջինիս դեռևս այն ժամանակ ամուսնիններ հանդիսացող զույգի խնդրանքով հրավիրել են Կամբոջա:

«Դաջվածքները, որոնք արվել էին Փիթին և Ջոլիին, նախատեսված էին, որպեսզի խորհրդանշորեն կապեն նրանց որպես ամուսին և կին», - հայտնում են արևմտյան լրատվամիջոցները:

Սակայն երեք պատկերները, որոնք ընտրել է Ջոլին, և բուդդայական խորհրդանիշը, որն արվել է Փիթի ստամոքսի վրա, չկարողացան փրկել նրանց ամուսնությունը:

Հիշեցնենք, որ զույգն իրենց ամուսնալուծության մասին հայտարարեց նախորդ տարվա սեպտեմբերին:

Анджелина Джоли

Анджелина Джоли на тату-сеансе, февраль 2016 года

Аджарн Ну Кэнпай и Анджелина Джоли

Брэд Питт и  Аджарн Ну Кэнпай





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: