Հայերեն   English   Русский  

Հարձակում Ջրառատ գյուղում. 3 վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց (Թարմացվում է)


  
դիտումներ: 2633

Ժառանգություն կուսակցությունից նոր տեղեկություններ են հայտնում Ջրառատ գյուղում այսօր տեղի ունեցած հարձակումից:

Զինված հարձակումը տեղի է ունեցել 14:30-15:00 սահմաններում:

Ըստ հաղորդագրության՝ երեք վիրավոր տեղափոխվել են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն:

Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության գրասենյակից «Անկախ»-ին տեղեկացրին, որ վիրավորները տեղափոխվում են Էրեբունի բժշկական կենտրոն: ՕՀՕ-ի համակիրներից մեկը դանակահարվել է, մյուսները գլխուղեղային և հրազենային վիրավորում ստացել:

Հիվանդանոցում են նաև «Ժառանգության» պատգամավորները:

Մանրամասները ճշտվում են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: