Հայերեն   English   Русский  

​Պապարացիներն Անջելինա Ջոլիին երեխաների հետ Լոնդոնում են նկատել. Լուսանկարներ


  
դիտումներ: 305

Լուսանկարիչները դերասանուհուն երեխաների հետ միասին գրախանութում գնումներ կատարելիս են նկատել:

Հայտնի հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնալուծության մասին տեղեկության տարածումից հետո արևմտյան լրատվամիջոցների ամբողջ ուշադրությունը սևեռվել է աստղային նախկին զույգի համատեղ երեխաների խնամակալության շուրջ առաջացած վիճաբանության վրա: Վերջերս արևմտյան լրատվամիջոցները պարբերաբար տեղեկություն են տարածում այն մասին, որ Անջելինա Ջոլին պատրաստվում է նախկին ամուսնու կյանքը բարդացնելու նպատակով երեխաներին ԱՄՆ-ից Լոնդոն տեղափոխել: Գրում է Elle.ru.-ն:

Թեև դերասանուհին երեխաների հետ վերջնականապես բնակություն չի հաստատել Լոնդոնում, սակայն սկսել է նրանց ուղեկցությամբ հաճախ ճանապարհորդել: Իսկ Լոնդոն կատարած հերթական այցի շրջանակներում, որտեղ Ջոլին ժամանել էր սեռական բնույթի բռնությունների կանխարգելման հիմնադրամի ստեղծման տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակացելու համար, դերասանուհին ժամանակ է գտել նաև իր 6 երեխաներից երեքի` Շայլոյի, Նոքսի և Վիվիենի հետ քաղաքում զբոսնել:

Պապարացիները դերասանուհուն երեխաների հետ նկարահանել են գրախանութից դուրս գալիս: Լրատվամիջոցները հայտնում են, որ Ջոլին չափազանց բարձր տրամադրություն և հիասքանչ տեսք է ունեցել:

Ջոլի-երեխաներ

Ջոլի-երեխաներ

Ջոլի-երեխաներ

Ջոլի-երեխաներ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: