Հայերեն   English   Русский  

Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են C-400-ի մատակարարման հարցը


  
դիտումներ: 166

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մարտի 10-ին կայացած հանդիպմանը քննարկել են Անկարա C-400 համալիրների մատակարարման հարցը: Այս մասին ռուսական «Իզվեստիա» թերթին հայտնաել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Ռուսաստանի նախագահ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը թերթին տեղեկացրել է, որ կողմերը շահագրգռված են այդ հարցում և շարունակելու են երկխոսություն վարել:

Հակաօդային պաշտպանության C-400 համալիրները նախատեսված են կարևորագույն քաղաքական- վարչական, տնտեսական և ռազմական օբյեկտները օդային, մարտավարական և օպերատիվ-տակտիկական բալիստիկ հրթիռների հարվածներից բարձր արդյունավետությամբ պաշտպանության համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: