Հայերեն   English   Русский  

Բեգլարյանը մոռացել է, թե ինչպես էր ինձնից գրեթե ծնկաչոք օգնություն խնդրում. Փաշինյան


  
դիտումներ: 2657

«ՀՀԿ ԳՄ անդամ, Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ի պատասխան իմ գործունեության հարցազրույց է տվել եւ ասել թե ես ժամանակին գնացել եկել եմ իր աշխատասենյակ:

Բեգլարյանի մոտ թերեւս հիշողության դիսֆունկցիա է արձանագրվել եւ նա մոռացել է, թե ինչպես էր ինձնից՝ «Մոլորակ» թերթի լրագրողից, գրեթե ծնկաչոք օգնություն խնդրում եւ պաշտպանություն ակնկալում:

Մոռացել է նաեւ, որ թե՛ ինքը, թե՛ իր ընկեր Սամվել Ալեքսանյանը ժամանակին վռնդվել են իմ կողմից, իսկ վերջին տասը տարում սպասում են իմ ընդունելությանը եւ այդպես էլ դրան չեն արժանանում: Ու չեն արժանանալու»,-ֆեյսբուքյան էջում գրում է ԵԼՔ դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք.

Գագիկ Բեգլարյանը, անդրադառնալով իր և Գարբաչովի միջև Փաշինյանի անցկացրած համեմատականին, ասել էր.

«Վվերջին ժամանակաշրջանում Նիկոլ Փաշինյանի ելույթներին լուրջ չէի վերաբերում, որովհետև լավ ճանաչելով նրան` հասկանում էի, որ զբաղված է պոպուլիզմով եւ իր նախընտրական արշավով, ժամանակին իմ աշխատասենյակ էլ էր գալիս-գնում, ես գիտեմ`նա ինչ է մտածում: Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթները ոչ միայն հերթական շանտաժն են, այլ վարկաբեկում են բոլորիս՝ հանուն իր անձնական շահերի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: