Հայերեն   English   Русский  

Victoria’sSecret ապրանքանիշի հաջորդ շոուն Շանհայում կանցկացվի. Լուսանկարներ


  
դիտումներ: 337

Ամերիկյան Victoria's Secret ներքնազգեստ արտադրող ապրանքանիշը շարունակում է իր գլոբալ ընդլայնումը` նախորդ շաբաթ ապրանքանիշը երկու նոր խանութներ է բացել Չինաստանում` Շանհայում և Չենդուում: Գրում է Elle.ru.-ն:

Խանութների պաշտոնական բացումը նշանավորվել է «հրեշտակային դեսանտով», քանի որշ այնտեղ առաջինը մուտք գործել են աշխարհահռչակ ապրանքանիշի հայտնի հրեշտակները` Ժոզեֆին Սկրիվերը, Ալեսանդրա Ամբրոսիոն և այլ մոդելներ:

Ինչպես հայտնում է WWD պարբերականը, ապրանքանիշի ղեկավարության նման ուշադրությունը չինական շուկայի նկատմամբ պատահական չէ, քանի որ Victoria’s Secret-ի հաջորդ ամենամյա շոուն կանցկացվի հենց Շանհայում:

Ավանդույթի համաձայն` շքեղ ցուցադրությունը տեղի կունենա նոյեմբեր ամսին: Իսկ հենց ապրանքանիշի ներկայացուցիչները դեռևս որևէ կերպ չեն մեկնաբանում տարածված տեղեկությունն այն մասին, որ շոուն հենց Շանհայում է կազմակերպվելու, ինչպես նաև հայտնի չէ այն մոդելների ցուցակը, որոնք կմարմնավորեն ապրանքանիշի հրեշտակներին:

Հիշեցնենք, որ նախորդ տարի ապրանքանիշի ամենամյա շոուն Փարիզում անցկացվեց, որի շրջանակներում ելույթով հանդես եկան Լեդի Գագան, The Weeknd-ը և Բրունո Մարսը:

Իսկ ավելի վաղ Victoria’s Secret ապրանքնաիշի շքեղ ցուցադրությունը անցկացվել է նաև Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Մայամիիում, Լոնմդոնում և Կաննում:

Victoria's Secret-ի հրեշտակներ

Victoria's Secret-ի հրեշտակներ

Victoria's Secret-ի հրեշտակներ

Victoria's Secret-ի հրեշտակներ

Victoria's Secret-ի հրեշտակներ

Ջիջի Հադիդ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: