Հայերեն   English   Русский  

Շվեյցարիայում հակաթուրքական երթ է կազմակերպվել


  
դիտումներ: 1352

Շվեյցարիայի աջակողմյան ուժերը Թուրքիայի դեմ բողոքի ցույց են կազմակերպել` ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած բռնատիրական քաղաքականության դեմ:

Ցույցի մասնակիցները ծածանել են հակաէրդողանական պաստառներ, ինչպես նաև կրել են թուրքերին ծաղրող դիմակներ:

Նշենք, որ Եվրոպայի մի շարք երկրներում սկսվել է շարժում` ուղղված Էրդողանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների դեմ: Նախ մի քանի երկրներ, այդ թվում Գերմանիան և Նիդերլանդները, չեն թույլատրել Թուրքիայի նախարարներին քարոզչություն իրականացնել իրենց տարածքում բնակվող թուրքերի շրջանում, իսկ օրերս շվեյցարական հեղինակավոր Blick պարբերականը կոչ էր արել երկրում ապրող թուրքերին չաջակցել Էրդողանի բռնապետական համակարգին ու դեմ քվեարկել Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի անցման առաջարկին: Պարբերականի շապիկին հայտնվել էր թուրքերեն ««Ոչ» քվեարկեք Էրդողանի բռնապետությանը» վերնագիրը:

«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է իր երկրում բռնապետական համակարգ հիմնել, թող անի: Բայց մի պայմանով, որ կապրի իր իսկ ստեղծած բռնապետական համակարգում», - գրել էր շվեյցարական պարբերականը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: