Հայերեն   English   Русский  

Մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը


  
դիտումներ: 196

Ռումինիայի Բրաիլա քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը:

Ռումինիայի Բրաիլա քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը:

Երեկ Հայաստանի պատվիրակներից առաջինը ռինգ է դուրս եկել 75 կգ քաշային Արմեն Մինասյանը: Նա պարտվել է իռլանդացի մարզիկին: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Վաղը՝ մարտի 16-ին պայքարի մեջ կմտնեն և քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: