Հայերեն   English   Русский  

​Անջելինա Ջոլին դասախոսություն է կարդացել Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցում. Լուսանկարներ


  
դիտումներ: 430

Կարծես աղմկահարույց ամուսնալուծության գործընթացից հետո հայտնի հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիին հաջողվում է իր բնականոն կյանքին վերադառնալ: Դերասանուհին սկսել է կրկին ակտիվ հասարական աշխատանք իրականացնել: Իսկ այժմ արդեն դերասանուհին սեփական երեխաների ուղեկցությամբ մի քանի օրով Լոնդոնում է գտնվում: Գրում է kino-teatr.ru.-ն:

Այսօր առավոտյան Ջոլին իր համար նոր և անսովոր դերով է հանդես եկել: Դերասանուհին դասախոսություն է կարդացել Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցում:

Ջոլին որպես հրավիրյալ դասախոս ելույթ է ունեցել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» (‘Women, Peace and Security) կուրսի ուսանողների համար: Դասախոսության ընթացքում դերասանուհին պատմել է իր փորձի և այն մասին, թե ինչն է դրդել իրեն համագործակցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության հետ և թե ինչու է համագործակցել սեռական բնույթի բռնության կանխարգելման հիմնադրամի (Preventing Sexual Violence Initiative) ստեղծման հարցով: Դերասանուհին նաև պատասխանել է ներկաների հարցերին:

41-ամյա դերասանուհու դասախոսության թեման կենտրոնացած էր այն կանանց իրավունքների վրա, որոնք ռազմական գործողությունների գոտում են գտնվում, ինչպես նաև պատերազմների ընթացքում սեռական բռնության և առհասարակ ներկայումս ամբողջ աշխարհում կանանց իրավունքների պաշտպանության հարցի վրա:

Ջոլի-Լոնդոն

Ջոլի-Լոնդոն

Ջոլի-Լոնդոն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: