Հայերեն   English   Русский  

Candoco ներառական պարային խումբը հանդես կգա Երևանում


  
դիտումներ: 1295

«ԱՐէ» կատարողական արվեստների փառատոնի շրջանակներում Երևանում հանդես կգա Candoco ներառական պարային խումբը:

«ԱՐէ» կատարողական արվեստների փառատոնի գեղարվեստական ղեկավար Թատրոնի գեղարվեստական համաղեկավար Ստինե Նիլսենն այսօր լրագրողների հետ հանիպման ժամանակ նշեց նշեց, որ շատ ուրախ է Երևանում լինել երկրորդ անգամ:

Նա պատմեց, որ իրենց նպատակն է ոգևորել այն մարդկանց, ովքեր սիրում են պարը.

«Ներկայացման կենտրոնում գտնվում է պարը: Սակայն երբ խումբը ձևավորվեց 25 տարի առաջ, այն ավելի շատ կարևոր էր հաշմանդամություն ունեցող ու չունեցող անձանց տեսնել նույն բեմում՝ հմատեղ ելույթի ընթացքում: Թե´ Միացյալ Թագավորությունում, թե´ Հայաստանում հանդիսատեսին ոգևորում են նման միջոցառումները, քանի որ նրանք սիրում են տեսնել արտահայտման նոր ձևեր: Ներառականությունը ժամանակի ընթացքում դառնում է սովորական երևույթ, սակայն այն ժամանակ բավականի նորություն են նրանց միասին տեսնելը»: Պարողները յուրաքանչյուր ներկայացման վրա աշխատում են 6-7 շաբաթ:

Մարինե Կարոյանը նշեց, որ փառատոնը յուրահատուկ է, քանի որ իրենք հետաքրքրվում են փոքր պերֆորմանսներով. «Մյուս յուրահատկությունն այն է, որ սովորաբար մեր միջոցառումների ժամանակ մենք ունենում ենք մի քանի տեսակի պերֆորմանսներ, որոնք միանում մեկ աշխատանքի շուրջ, այսինքն՝ դրանք բոլորը միանում են դառնալով մեկ մարմին»:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ըմայաս Մորզն իր հերթին նշեց, որ մարդու իրավունքների ներառականության և բազմազանության խթանումն աշխարհում իրենց երկրի առաջնահերթությունն է. «Այս տարի մենք նշում ենք Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այս ընթացքում մշակույթը դարձել է մի հրաշալի միջնորդ է դարձել մարդկանց միջև փոխըմբռնումը զարգացնելու համար: Մշակույթը նաև հզոր գործիք է ցույց տալու աշխարհը այլ մարդկանց տեսանկյունից: Candoco-ն շատ ոգևորիչ և մտածելու տեղիք տվող աշախատանքներ են ստեղծում, որոնք ընդլայնում են մարդկանց պատկերացումները արվեստի և մարդկային կարողությունների մասին»:

Candoco-ն ամենամյա շրջագայություններով հանդես է գալիս Մեծ Բրիտանիայում և աշխարհում՝ 18,000 հանդիսատեսի առջև և իրականացնում լայնածավալ ուսուցողական ծրագիր: Հայաստանում նրանց աջակցությամբ Բրիտանական խորհուրդը նախաձեռնեց «Պար`առանց սահմանների» ծրագիրը, որի շրջանակում Փոքր թատրոնին կից հիմնադրվեց հայկական առաջին ներառական, պրոֆեսիոնալ թատերախումբը: Այս անգամ ևս հյուրախաղերի ընթացքում Candoco-ի արտիստները դասընթացները կանցկացնեն Փոքր թատրոնի դերասանների համար:

Մարտի 16-ին և 17-ին 19.30-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Բրիտանական խորհրդի աջակցությամբ Candoco ներառական պարային խումբը հանդես կգա երկու մասից բաղկացած «Set and Reset/Reset» և «Beheld» ներկայացմամբ: Մուտքն ազատ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: