Հայերեն   English   Русский  

«Ելք» դաշինքի ներկայացուցիչների վրա հարձակված երկու կանայք բերման են ենթարկվել


  
դիտումներ: 861

Նիկոլ Փաշինյանը ՖԲ-ում գրառել է.«Հարկ եմ համարում ընդգծել հետեւյալը.

1. Այսօրվա միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Աբովյանում, այլ Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի սպորտդպրոցում:

2. Միջադեպը ծագել է այն ժամանակ, երբ մենք դպրոցի հարակից ավտոկանգառից բարձրախոսով քարոզչություն էինք իրականացնում հարակից շենքերի ուղղությամբ եւ սպորտդպրոցի շենքից ինչ-որ մարդիկ անընդհատ ասում էին, որ այստեղ քարոզչություն անել չի կարելի:

3. Մենք մոտեցանք դպրոցի մուտքին եւ արձանագրեցինք, որ հենց դպրոցի ներսում, նախասրահում ԱԺ պատգամավորի թեկնածուի քարոզչական պաստառ է տեղադրված, ինչը դպրոցի աշխատակիցները փորձում էին թաքցնել, իսկ մեր թիմի ներկայացուցիչները փորձում են ֆիքսել եւ արձանագրել»:

Մնացածը տեսանյութում արձանագրված է:

Նոր Նորքում այսօր՝ մարտի 15-ին, «Ծառուկյան» դաշինքից առաջադրված պատգամավորի թեկնածու Արթուր Մամոյանի մարզադպրոցում «Ելք» դաշինքի ներկայացուցիչների եւ լրագրողների վրա հարձակված երկու կանայք բերման են ենթարկվել: Քիչ առաջ նրանք «Տորք Անգեղ» մարզադպրոցից տարվել են ոստիկանության բաժանմունք:

Արթուր Մամոյանը կատարվածի համար արդեն ներողություն է խնդրել Նիկոլ Փաշինյանից եւ նրա թիմակիցներից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նորք Նորքում «Տորք Անգեղ» մարզադպրոցի աշխատակիցները հարձակվել են «Ելք» դաշինքի ներկայացուցիչների եւ լրագրողների վրա:

Համացանցում տարածված տեսանյութում երեւում է, որ մարզադպրոցից դուրս եկած կինը լրագրողների եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ դաշինքի ներկայացուցիչների վրա գոռգոռալուց հետո շտապում է մտնել մարզադպրոց եւ հեռացնել Արթուր Մամոյանի քարոզչական պաստառը, որից հետո Նիկոլ Փաշինյանը, լրագրողները եւ դաշինքի ներակայացուցիչները մտնում են դպրոց: Մարզդպրոցի աշխատակիցները հարձակվում են լրագրողների եւ դաշինքի ներկայացուցիչների վրա, վնասում օպերատորների տեսախցիկները:

Ալեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ կատարվածի մասին հաղորդում է տվել ոստիկանությունում:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: