Հայերեն   English   Русский  

Հոլանդիայի ադրբեջանական համայնքի ղեկավարին ազատազրկում է սպառնում` հայերին ուղղված սպառնալիքների համար


  
դիտումներ: 485

Հոլանդիայի ադրբեջանա-թուրքական համայնքի ղեկավար Իլհան Աշքընի գործը ներկայումս գտնվում է դատարանում: Նրան ազատազրկում է սպառնում «Ղարաբաղը հայերի գերեզմանը կդառնա» արտահայտության համար: Նա հանդես է եկել նման արտահայտությամբ հոլանդական Ալմելո քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիված հուշարձանի բացման դեմ թուրքերի ու ադրբեջանցիների բողոքի ցույցի ժամանակ:

Ավելի ուշ Աշքընն արդարացել է, ասելով, թե իր արտահայտությունը բռնության կոչ չի պարունակում Նիդերլանդների հայ բնակչության նկատմասմբ: Իլհան Աշքընին սպառնում են ուղղիչ աշխատանքներ, պայմանական ազատազրկում կամ կալանք:

Դատարանը որոշումը կկայացնի վաղը` մարտի 17-ին: Նախքան դատավարության ավարտը զրուցելով լրագրողների հետ, Աշքընը նշել է, որ թուրք-հոլանդական առճակատումը կարող է ազդել իր գործի վրա: «Դատախազն արդեն ասել է իմ պատժի մասին: Ինձ սպառնում է 80 ժամ հանրային աշխատանք կամ 14 օր պայմանական ազատազրկում 2-ամյա փորձնական ժամկետով: Մենք, անշուշտ, կդիմենք Նիդերլանդների Գերագույն դատարան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան», -ասել է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: