Հայերեն   English   Русский  

​Տոլստոյի սիրած աղցանը


  
դիտումներ: 1383

Ասում են` ռուս մեծ դասականը սիրում էր այս աղցանը, որի պատրաստման համար շատ ժամանակ ու բաղադրիչներ չեն պահանջվում: Այս աղցանը նաև պահքային է համարվում:

Բաղադրությունը

1 բազուկ

1 բողկ

1 գլուխ սոխ

ձեթ՝ 2-3 ճ.գդալ

կիտրոնահյութ

շաքարավազ՝ ըստ ցանկության:

Պատրաստումը

Քերած բազուկն ու բողկը խառնել, ավելացնել մանր կտրատած սոխը: Ցողել ձեթով, կիտրոնահյութ քամել այդ զանգվածի վրա ու ավելացնել շաքարավազ:

Սնկով, մակարոնով ու եգիպտացորենով աղցան

Բաղադրությունը

200 գ մակարոն

1 հատ բուլղարական տաքդեղ

150-200 գ մարինացված ագարիկոն (շամպինյոն)

100 գ պահածոյացված եգիպտացորեն

ձիթայուղ կամ ձեթ

մաղադանոս կամ համեմ

մայոնեզ (կարելի է աղցանի լցոն պատրաստել. բաղադրությունը՝ ստորև)

4 ճ. գդալ ձեթ

1,5-2 ճ. գդալ գինու քացախ

թարմ աղացած պղպեղ ու աղ:

Աղցանի պատրաստումը

Մեծ քանակությամբ եռման աղաջրի մեջ մակարոնը եփել 8 րոպե, ապա քամիչի մեջ դատարկել կաթսայի պարունակությունը, վրան ձիթայուղ ցողել ու խառնել: Սունկը խորանարդներով կտրատել, տաքդեղը լվանալ, սերմերը հեռացնել ու նույն կերպ կտրատել, իսկ պահածոյացված եգիպտացորենի հեղուկը թափել, լցնել խառնուրդի վրա ու խառնել: Աղցանը մայոնեզով կամ լցոնով պատել, դնել մի կողմ 30 րոպե, վրան կտրատած կանաչի լցնել ու մատուցել:

Բարի ախորժակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: