Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանում բլոգեր է ձերբակալվել


  
դիտումներ: 647

Նոյեմբերի 10-ին Բաքվի օդանավակայանում Թբիլիսի մեկնելիս ձերբակալվել է բլոգեր Մեհման Հուսեյնովը, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը:

2012թ. ամռանը Հուսեյնովի դեմ ոստիկանի նկատմամբ խուլիգանական գործողությունների մեղադրանքով քրեական գործ էր հարուցվել, և նրան արգելել են դուրս գալ երկրից:

Սակայն քրեական գործի հետաքննության ժամկետի սպառվելու կապակցությամբ Հուսեյնովն արտասահմանյան ուղևորությունների արգելքը հանելու խնդրանքով դիմել է դատախազություն: Դատախազությունում խորհուրդ են տվել դիմել ոստիկանություն: Սակայն ոստիկանության քննիչից Հուսեյնովը պատասխան չի ստացել:

Արգելքի հանված լինելը գործով ստուգելու համար Հուսեյնովը նոյեմբերի 10-ին պատրաստվել է օգտվել հրավերից և մեկնել Թբիլիսի՝ ԵԱՀԿ համաժողովին մասնակցելու:

Սակայն “Անձնագրի կեղծման կասկանքով” Հուսեյնովին հանձնել են օդանավակայանի ոստիկանությանը:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության օդային տրանսպորտով ոստիկանության վարչությունում “Թուրան” գործակալության թղթակցին հայտնել են, որ Հուսեյնովը ձերբակալվել է, որովհետև Սաբաիլի շրջանային ոստիկանության կողմից հետախուզման մեջ է:

Հուսեյնովը նաև Թղթակիցների ազատության և անվտանգության ինստիտուտի աշխատակից է, որի դեմ Ադրբեջանի դատախազությունը օգոստոսի սկզբին քրեական գործ է հարուցել, կնքել գրասենյակը: Մեհման Հուսեյնովի եղբոր՝ ինստիտուտի տնօրենի գտնվելու վայրի մասին օգոստոսի 8-ից ոչ մի տեղեկություն չկա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: