Հայերեն   English   Русский  

Անջելինա Ջոլին զգացմունքային ելույթ է ունեցել Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում. Լուսանկարներ


  
դիտումներ: 545

Դերասանուհի և ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին զգացմունքային ելույթ է ունեցել Սերխիո Վիեյրա դե Մելոյի հիմնադրամի կազմակերպած ամենամյա դասախոսության ընթացքում

Դերասանուհի Անջելինա Ջոլին աստիճանաբար իր բնականոն կյանքին է վերադառնում, որը խախտվել էր Բրեդ Փիթի հետ աղմկահարույց ամուսնալուծության գործընթացի պատճառով: Գրում է Elle.ru.-ն:

Օրեր առաջ Ջոլին երեխաների հետ Լոնդոն էր ժամանել, որտեղ հասցրել էր Բուքինգհեմյան պալատ այցելել, իսկ նախօրեին ներկա է գտնվել Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Սերխիո Վիեյրա դե Մելոյի հիմնադրամի կազմակերպած ամենամյա դասախոսությանը:

Դերասանուհին, որը նաև փասխտականների հարցերով ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է, զգացմունքային ելույթ է ունեցել դասախոսության շրջանակներում և կոչ արել բոլորին «հավատարիմ լինել ՄԱԿ-ի իդեալներին»:

«Ցանկանում եմ հայտարարել, որ ես հպարտ ամերիկուհի եմ և միևնույն ժամանակ ինտերնացիոնալիստ», - հայտարարել է Ջոլին:

Անջելինան նաև հարգանքի տուրք է մատուցել բրազիլիացի դիվանագետի, ՄԱԿ-ի աշխատակից Սերխիո Վիեյրա դե Մելոյի և 2003թ. օգոստոսին Բաղդադում ՄԱԿ-ի կենտրոնակայանի ռմբակոծության հետևանքով մյուս զոհվածների հիշատակին:

Ելույթի համար Ջոլին Roland Mouret նորաձևության տան կապույտ գույնի զգեստ էր ընտրել:

Ջոլի-Ժնև

Ջոլի-Ժնև

Ջոլի-Ժնև





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: