Հայերեն   English   Русский  

Հայաստանում առկա է սովի հաղթահարման խնդիր. Ռայմունդ Յելե


  
դիտումներ: 477

Տարածաշրջանում նկատվում է ավելորդ քաշով և ճարպակալմամբ պայմանավորված հիվանդությունների աճ:

Տարածաշրջանում նկատվում է ավելորդ քաշով և ճարպակալմամբ պայմանավորված հիվանդությունների աճ:

Այս մասին է վկայում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հրապարակած զեկույցը:

Զեկույցը ուշադրությունը կենտրոնացնում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների վրա, այստեղ խնդիր ոչ միայն թերսնուցումն է, այլև գերսնուցումը և գերաճը: Այս տարածաշրջանում բնակչության 70 տոկոսը տառապում է ոչ բավարար սնուցումից:

Զեկույցում նշվում է, որ ներկայումս անցում է կատարվում թերսնուցումից և սննդակարգում սննդարար միկրոտարրերի բացակայությունից դեգեներատիվ հիվանդությունների, որոնք պայմանավորված են ճարպերի, շաքարի, մսամթերքի, կաթնամթերքի և վերամշակված մթերքի չափազանց շատ օգտագործմամբ:

Ներկայումս տարածաշրջանի 13 տոկոսը բնակվում է այնպիսի երկրներում, որտեղ առկա է թերսնուցում, միկրոտարրերի դեֆիցիտ և գերսնուցում:

Նշվում է, որ Հայաստանում թերսնուցումը գերակա խնդիր է:

«Սակայն վերջին՝ 25 տարվա ընթացքում իրավիճակը բավականին լավացել է՝ 15 տոկոսից հասնելով 5 տոկոսի: Դա չի նշանակում, որ անելիքներ չկան: Անելիքներ շատ կան: Հայաստանում աղքատությունը նույնպես մեծ խնդիր է: Կան սովի հաղթահարման հարցեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն:

Կազմակերպության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքներում ապրող երեխաների մոտ նկատվում է 17 տոկոս գերաճ:

Հանդիպման ներկա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ մի շարք ծրագրեր են իրականացվում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համատեղ: Նախարարության «ՊՈԱԿ»-ներից մեկի տարածքում տնկարան է հիմնվել, որտեղ ՀՀ-ին ոչ հատուկ խաղողի վազեր են տնկվել: Երկորրդ ծրագրով ձկնաբուծարաններից մեկում ջրախնայող համակարգ է տեղադրվել և ուսումնասիրվում է դրա արդյունավետությունը, ինչպես նաև ազդեցությունը ձկան որակի վրա:

Մյուս ծրագիրը վերաբերում է սննդի որակին, այսինքն՝ բալանսավորված և վիտամինացված սնունդ ապահովումը գյուղատնտեսության մեջ, թե ինչ մարտահարվերներ կան այս հարցում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: