Հայերեն   English   Русский  

Գլուխները պատով կտան մեզ շահարկման մեջ մեղադրողները՝ ուզում է Շարմազանովը լինի, ուզում է Սերժ Սարգսյանը լինի. Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 2310

«Մեր կողմից որևէ բան չի արվել և չի արվելու Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքից դիվինդենտեր շահելու և քարոզարշավում օգտագործելու համար: Մենք առաջին իսկ օրվանից ներգրավված ենք եղել նրա ազատության գործին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ կյանքից հեռացել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանը: Բարձրացած հասարակական աղմուկից հետո ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ էր արել չշահարկել այս թեման:

«Շարմազանովին ասեք, որ նա մի ռեժիմի ներկայացուցիչն է, որը սպանեց Արթուր Սարգսյանին»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողի այն դիտարկմանը, որ իշխանությունները հայտարարում են, որ առաջին հերթին իրենց ձեռնտու չէր այդ մահը, ԱԺ պատգամավորը նշեց. «Մենք ենք գնացել և հայտնել նրանց. Դուք հենց հիմա կարող եք այս իրավիճակը փոխել: Մենք նրանց ասել ենք՝ չմտածեք, որ այս մարդը երկու օր հացադուլ է անելու ու դադարեցնի: Այս մարդը հստակ որոշում ունի: Գլխավոր դատախազից անհրաժեշտ կլիներ կես ժամ նրան ազատելու համար: Սակայն քանի որ նա ոչ մի լիազորություն չունի ինքնուրույն որոշում կայացնելու մինչև Սերժ Սարգսյանը չբարեհաճի կապվել նրա հետ, այդ պատճառով մենք ունենք այս իրավիճակը: Եթե նրանց ձեռնտու չլիներ, սա չէին անի: Հայաստանում ինչ վատ բան տեղի է ունենում, դրա հեղինակներն են նրանք են կամ համահեղինակներ: Ամեն անգամ հաջորդ պահին ասում են , որ դա իրենց ձեռնտու չէր»:

«Հայաստանում կան խմբակներ: Երբ մենք գնում ենք «Հաց բերողի» խնդիրներով զբաղվելու, ասում են՝ աաա, նախընտրական քարոզչություն է: Գնում ենք՝ քաղբանտարկյալներին տեսնելու, ասում են՝ քարոզչություն է: Չենք գնում ՝ ասում են՝ բա ինչի՞ չեք գնում: Ո՞վ են ընդհանրապես այդ մարդիկ: Գլուխները պատով կտան նրանք, ովքեր մեզ որևէ շահարկման մեջ կմեղադրեն այս պահից սկսած: Գլուխները պատին կտան. ուզում է Շարմազանովը լինի, ուզում է Սերժ Սարգսյանը լինի, ուզում է փողոցում սեմոչկա վաճառողը Սերժ Սարգսյանի մակարդակի: Ու այդ հարցերը էլ մեզ չտաք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: