Հայերեն   English   Русский  

2017 թվականի մարտ-ապրիլ ամիսներին սպասվում է 25-30 հազար իրանցի զբոսաշրջիկի այց Հայաստան. Իրանագետ


  
դիտումներ: 263

Իրանագետ Արտյոմ Տոնոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ 2017 թվականի մարտ-ապրիլ ամիսներին սպասվում է 25-30 հազար իրանցի զբոսաշրջիկի այց Հայաստան: Իրանագետի խոսքով` 2014-2016 թվականներին վերընթաց կորով բարձրացել է իրանցի զբոսաշրջիկների թվաքանակը, այդ թվում՝ Նովրուզի օրերին:

«Այս տարի ևս կունենանք զբոսաշրջիկների բավական մեծ քանակ, մոտավորապես 25-30 հազար, իսկ վատագույն դեպքում, թիվը կտատանվի 20-25 հազարի միջև: Իրանցի զբոսաշրջիկների աճին նպաստող երկու գործոն կա` 2016 թվականին Իրանի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի չեղարկումը և ներկայում Իրանում տնտեսական իրավիճակի կայունությունը: Բացի այդ, Իրանը այն երկրների թվում է, որտեղ զբոսաշրջության ոլորտը կառավարելի է և ուղղորդվող, այսինքն՝ զբոսաշրջիկների հոսքը պայմանավորված է նաև տարածաշրջանային քաղաքական իրավիճակով և պետական մակարդակով արվող հայտարարություններով»,- ասաց Արտյոմ Տոնոյանը:

Անդրադառնալով Մեղրիից Երևան ընկած ճանապարհահատվածի բարելավմանը` իրանագետը փաստեց, որ այդ բարելավումը կնպաստի իրանցի զբոսաշրջիկների աճին:

«Չնայած այս օրերին մենք ունենք մեծ թվով թռիչքներ՝ 67 չվերթ Իրանից դեպի Հայաստան, սակայն զգալի հատվածը Հայաստան է գալիս ավտոբուսներով կամ սեփական մեքենաներով, և այս իմաստով, ամենևին լավ վիճակում չէ Մեղրիից Երևան ընկած ամբողջ ճանապարհահատվածը, իսկ այդ ճանապարհահատվածի բարելավումը կխթանի զբոսաշրջության ոլորտի զարգացումը», - ասաց իրանագետը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: