Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում կալանավորել են կրոնական ակտիվիստի


  
դիտումներ: 218

Ադրբեջանի մայարքաղաք Բաքվի Նասիմինի շրջանային դատարանը երեք ամսվա ազատազրկման է դատապարտել «Մուսուլմանական միասնություն» շարժման ակտիվիստ Էլխան Իսկենդերովին:

Նա քրեական պատասխանատվության է ենթարկվել 2015 թ-ի Նարդարանի իրադարձությունների գործով: Այս մասին հայտնել է վերջինսի փաստաբան Ֆարիզ Նամազլըն: Ըստ հետաքննության պնդման` այս ամբողջ ընթացքում Իսկենդերովը թաքնվում էր ոստիկանությունից:

Կրոնական ակտիվիստի փաստաբանը հայտնել է, որ Իսկենդերովի դեմ ներկայացվել են այն բոլոր մեղադրանքները, ինչ` «Մահմեդական միասնություն» շարժման փոխնախագահին, այսինքն` հրազենի կիրառմամբ ահաբեկչություն, ահաբեկչության կոչ, զանգվածային անկարգությունների հրահրում, իշխանության ներկայացուցիների հրամաններին անհնազանդություն և այլն:

Փաստաբանը դեռ չի հանդիպել իր պաշտպանյալի հետ: Նա հայտնել է, որ, ըստ երևույթին, կալանքի որոշումը բողոքարկվելու է:

Իսկենդերովը ձերբակավել էր մարտի 16-ի լույս 15-ի գիշեր իր տանը: Դիմակավոր մարդիկ նրա տուն էին ներխուժել պատուհանից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: