Հայերեն   English   Русский  

​Սիրիացի փախստականների մասին հեռուստասերիալում նկարահանվելու համար Անջելինա Ջոլին Թուրքիա կմեկնի


  
դիտումներ: 419

Մեծ Բրիտանիա կատարած այցից հետո հայտնի հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին պլանավորում է Թուրքիա ուղևորվել, որտեղ սիրիացի փախստականների մասին պատմող նոր հեռուստասերիալում կնկարահանվի: Հեռուստասերիալի նկարահանուներն արդեն շուտով մեկնարկելու են և նկարահանող խումբը միայն Ջոլիին է սպասում: Գրում է Popcornews.ru.-ն:

Հեռուստասերիալի թրեյլերի նկարահանումներն արդեն ավարտվել են, իսկ ռեժիսոր Էյուպ Դիրլիկը ցանկանում է արդեն Գազիանթեփ նահանգում սկսել հենց սերիալի նկարահանման աշխատանքները:

Անջելինա Ջոլիից բացի «Կյանքի կարմուրջներ» հեռուստասերիալի նկարահանող խմբին հաջողվել է նախագծում ներառել նաև Քրիշտանու Ռոնալդուին, ինչպես նաև մի քանի այլ համաշխարհային աստղերի, որոնց անունները դեռևս գաղտնի են պահվում:

Հեռուստասերիալի սյուժեն, որը երեք եթերաշրջան կցուցադրվի, կպատմի սիրիացի փախստական ընտանիքների մասին, որոնք ապաստան են փնտրում Թուրքիայի տարածքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: