Հայերեն   English   Русский  

Մոսկվայում կայացած ցուցահանդեսի ժամանակ ադրբեջանցիները վաճառել են տուրեր՝ դեպի Արցախ


  
դիտումներ: 610

Մարտի 14-16-ը Մոսկվայում ընթացել է «Ճամփորդություն և զբոսաշրջություն» խորագրով միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցել են Ադրբեջանի թվով 34 տուրիստական ընկերություններ:

Ռուսական ընկերություններից մեկը ներկայացնող Գայանե Քոչարյանը ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը նման խոշոր միջոցառմանը չի մասնակցել: Նա պատմել է, որ ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի գլխավորությամբ հայկական խատվիրակությունը Բեռլինից ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու միջոցառմանը, սակայն հայկական պատվիրակությունը շուտով լքել է ցուցահանդեսն այն պատճառով, որ կազմակերպիչները, հավանաբար Ադրբեջանի պահանջով, թույլ չեն տվել հայերին վաճառել տուրեր դեպի Արցախ:

Փոխարենը՝ նման տուրեր են առաջարկել ադրբեջանական ընկերությունները:

Երբ ադրբեջանցիներին մոտեցել են ու հետաքրքրվել, թե ինչ տուրեր են դրանք, նրանք պատասխանել են, որ տուրեր կան, սակայն այս պահին դրանք հնարավոր չէ իրականացնել.

«Կարող եք մոտ ապագայում օգտվել»,-ասել են ադրբեջանցիները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: