Հայերեն   English   Русский  

Ռիշար Կլայդերմանը ժամանել է Երևան


  
դիտումներ: 1188

Երևան է ժամանել Ռիշար Կլայդերմանը:

Վաղը՝ մարտի 18-ին, կանանց միամսյակի առթիվ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի կունենա ֆրանսիացի աշխարհահռչակ դաշնակահարի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը:

Ռիշար Կլայդերմանն արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան:

Այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ մեծ ոգեւորությամբ է պատրատվել այս այցին. «Հույս ունեմ, որ համերգը լավ կանցնի ու դուր կգա հայ հանդիսատեսին: Կհնչեն նոր ստեղծագործություններ, այս անգամ համերգը կտարբերվի նախորդից: Կնվագեմ հանրահայտ ֆիլմերից գեղեցիկ հատվածներ»,-նշեց նա:

Նա հույս հայտնեց, որ հաջորդ անգամ երկար ժամանակ կունենա ու կկարողանա շրջել ՀՀ-ում ուհիանալ. §Ես չեմ հասցրել շատ վայրեր այցելե և մեկնում եմ արդեն կիրակ իրը: Առաջիկա 2 օրը հնարավորություն ունեմ միայն հայկական ավանդական համեղ կերակուրներ համտեսել¦:

Կլայդերմանը նշեց, որ լավ ծանոթ չէ հայ երաժիշտներին գործերին, բայց խոստացավ հաջորդ համերգին փորձել նվագել նաև հայկական որևէ ստեղծագործություն:

Նշենք, որ համերգի ընթացքում կհնչեն դաշնակահարի հանրահայտ եւ սիրված Show time Murmurs, L for Love, Chariots of fire, Ballade pour Adeline, Corazon de Nino, Love at first sight, Childhood memories, Cinema Paradiso, Spartacus, Romeo and Juliet, Blue Rondo, America և այլ ստեղծագործությունները:

Կլայդերմանը ձայնագրել է ավելի քան 1300 մեղեդիներ, յուրօրինակ ոճով՝ միավորելով դասական եւ փոփ երաժշտությունը: Հանրաճանաչ դաշնակահարը նշվել է համաշխարհային ռեկորդների Գինեսի գրքում` որպես «the most successful pianist in the world» («աշխարհի ամենահաջողակ դաշնակահար»):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: