Հայերեն   English   Русский  

​Անգելա Մերկելը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 592

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը կարգավորելու հետ զուգահեռ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին: Գրում է Russian.rt.com-ը:

Համապատասխան հայտարարությամբ Անգելա Մերկելը հանդես է եկել Միացյալ Նահանագների նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի շրջանակներում:

«Մեզ անհրաժեշտ է անվտանգ և վստահելի լուծում գտնել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման համար, բացի այդ անհրաժեշտ է նաև բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ », - հայտարարել է Մերկելը:

Ավելի վաղ Անգելա Մերկելը հայտարարել էր Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության խաղաղ կարգավորման համար ուղիների որոնման անհրաժեշտության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: