Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում կոչ են արել ստուգել Ադրբեջանի տրանսպորտի նախկին նախարարին և Դոնալդ Թրամփին

դիտումներ: 391

Ամերիկյան հայտնի «Խոսքի ազատություն ժողովրդի համար» կազմակերպությունը դիմել է Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազություն` կոչ անելով սկսել ստուգել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի բիզնես-հոլդինգի գործունեությունը: Այս մասին հաղորդում է «Հագգին» լրատվական կայքը` հղում կատարելով «The Huffington Post» պարբերականին:

Ըստ տեղեկության` ոչ-կառավարական կազմակերպությունը մտահոգություն է հայտնել հեղինակավոր «New Yorker» ամերիկյան ամսագրի հոդվածի առնչությամբ, որում խոսվում է այն մասին, թե ինչպես Միացյալ Նահանգների նախագահի «Trump Organization»-ը Ադրբեջանի տրանստորտի նախկին նախարար Զիա Մամեդովի ընտանիքի հետ բիզնես կապեր է հաստատել` Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում էլիտար անշարժ գույքի շինարարության նպատակով:

«Խոսքի ազատություն ժողովրդի համար» կազմակերպությունը խնդրել է Նյու Յորքի դատախազությանը ստուգել «Trump Organization»-ի և Զիա Մամեդովի ընտանիքին պատկանող բիզնեսների միջև կատարված գործարքները` հիմնվելով ԱՄՆ-ի` «արտերկրում կոռուպցիայի մասին» օրենքի վրա:

«Խոսքի ազատություն ժողովրդի համար» ՀԿ-ն և ևս երեք իրավապաշտպան կամզակերպություններ նման դիմում են հղել Նյու Յորքի հարավային շրջանների դատախազությանը:

Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: