Հայերեն   English   Русский  

​Հմայիչ Մեգան Ֆոքսը` ներքանզգեստի գովազդային հոլովակում. Տեսանյութ


  
դիտումներ: 359

Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Մեգան ֆոքսը, որը վերջերս սկսել է ավելի շատ ժամանակ տրամադրել որդիների դաստիարակությանը, քան կարիերային, այնուամենայնիվ, շարունակում է տարբեր գովազդային հոլովակներում նկարահանվել: 30-ամյա Ֆոքսը ցուցադրել է կատարյալ կազմավածքը Frederick’s of Hollywod ներքնազգեստի ապրանքանիշի գովազդային հոլովակում: Գրում է Popcornnews.ru.-ն:

Ապրանքանիշի գովազդային հոլովակից առաջինը լուսանկարով ինստագրամ սոցիալական ցանցի իր էջում կիսվել է հենց դերասանուհին:

Դերասանուհու հրապարակած լուսանկարները շատ կարճ ժամանակահատվածում բազմաթիվ հավանումների և հիացական մեկնաբանությունների են արժանացել:

Հիշեցնենք, որ Մեգան Ֆոքսը երրորդ որդուն լույս աշխարհ բերել է կես տարի առաջ, սակայն արդեն հասցրել է նախկին կատարյալ կազմվածքը վերադարձնել և հենց այդ պատճառով հպարտությամբ տարբեր գովազդայիոն հոլովակներում ցուցադրում է այն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: