Հայերեն   English   Русский  

​Սելենա Գոմեսը զարդարել է ամերիկյան Vogue ամսագրի շապիկը. Լուսանկարներ


  
դիտումներ: 610

Աշխարհահռչակ երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը ինստագրամ սոցիալական ցանցում ռեկորդային թվով հետևորդներ ունենալու, The Weeknd-ի հետ սիրավեպի և երկար սպասված նոր ձայնասկավառակի շնորհիվ կրկին համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել: Իսկ այդ ամենի շնորհիվ Սելենա Գոմեսի վրա դրույքները բավական բարձր են: Գրում է Tatler.ru.-ն:

Սելենա Գոմեսի անձի նկատմամբ նման ուշադրությունը ստիպել է անգամ ամերիկյան Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրին Գոմեսին հրավիրել ապրիլ ամսվա շապիկը զարդարելու համար:

Բնականաբար Գոմեսը չէր կարող նման առաջարկից հրաժարվել և ամսագրի համար ոչ միայն գեղեցիկ ֆոտոշարքի է մասնակցել, այլ նաև անկեղծ հարցազրույց տվել, որի շրջանակներում պատմել է վերականգնողական կենտրոնում անցկացրած ժամանակի, առողջական խնդիրներից հետո առաջացած ստեղծագործական ճգնաժամի և սոցիալական ցանցերից ժամանակավորապես հրաժարվելու պատճառների մասին:

Սելենա  Գոմես 1

Սելենա  Գոմես 1

Սելենա  Գոմես 1

Սելենա  Գոմես 1

Սելենա  Գոմես 1

Սելենա  Գոմես 1





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: