Հայերեն   English   Русский  

​Համացանցի օգտատերերը քննարկում են Իվանկա Թրամփին ուղղված Անգելա Մերկելի զարմացած հայացքը․ Լուսանկար


  
դիտումներ: 670

Mashable պորտալի փոխանցմամբ՝ համացանցի օգտատերերը քննարկում են Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հայացքն ու դեմքի արտահայտությունն ուղղված ԱՄՆ-ի նախագահ Դոնլադ Թրամփի ավագ դստերը՝ Իվանկա Թրամփին: Գրում է Gazeta.ru.-ն:

Թվիթերում որոշ օգտատերեր քննարկում են Մերկելի հայացքը, որը զարմանք է արտահայտում, երբ նկատում է ոսկերչական զարդարերի վաճառքով զբաղվող ԱՄՆ-ի նախագահի դստեր ներկայությունը Գերմանիայի և ԱՄՆ-ի գործարար առաջնորդների բանակցություններին:

Իսկ հենց Իվանկան թվիթերյան իր միկրոբլոգում ընդգծել է, որ տվյալ հանդիպմանն իր ներկայությունը մեծ պատիվ է իր համար:

Իսկ ավելի վաղ համացանցի օգտատերերը քննարկոմ էին Իվանկա Թրամփի լուսանկարը, որը հիացած և կարծես սիրահարված նայում է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին:

Իվանկա-Մերկել





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: