Հայերեն   English   Русский  

Թուրքիայի իշխանություններն այլևս ի զորու չեն Աղրում և Կարսի մի մասում տիրապետել իրավիճակին. փորձագետ


  
դիտումներ: 2061

Թուրք-քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով`

2016 թվականից սկսած թուրք-քրդական բախումները տեղափովել են նաև ներկայիս Թուրքիայի արևելյան նահանգներ, մասնավորապես Կարս, Իգդիր և Աղր:

Այս օրերին բախումների` ակտիվ փուլ մտնելու միտումը պայմանավորված է ապրիլի 16-ին Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների հետ կապված հանրաքվեով։

Ըստ փորձագետի` թուրքական իշխանությունները արևելյան այս նահանգներում ադրբեջանական գործոնի շնորհիվ համապետական տարբեր միջոցառումներում հաղթանակներ է գրանցում: Նրա խոսքով՝ արդեն ակնհայտ է դարձել, որ Թուրքիայի իշխանություններն այլևս ի զորու չեն Աղրում և Կարսի մի մասում տիրապետել իրավիճակին։

«Արևելյան նահանգներում, հատկապես Իգդիրում և Աղրում ադրբեջանցիների գտնվելու կամ ծավալվելու դեմ փորձում են պայքարել քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցությունից Իգդիրում և Աղրում առաջադրված երկու պատգամավոր, ովքեր օրենսդրական մի շարք փաթեթներով նպատակ ունեն ներկայանալ մեջլիս: Նրանք Թուրքիայի մշակույթի նախարարությանն առաջարկով են հանդես եկել, որում մասնավորապես ասվում է, որ Իգդիրի և Աղրի որոշակի հատված պետությունը պետք է վերցնի իր հատուկ նշանակության պահպանության տակ: Դա Արարատ լեռան և հարակից անտառների տարածքներն են, որոնք պատգամավորներն առաջարկում են դարձնել արգելոց: Առաջարկվում է այդ տարածքներում արգելել ամեն տեսակ միջոցառումների անցկացումը, ինչպես նաև շինարարությունը: Ստացվում է, արդեն օրենսդրական մակարդակով են քայլեր արվում, որ ադրբեջանցիներն այդ տարածքներում այլևս չտարածվեն»,- ասաց փորձագետը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: