Հայերեն   English   Русский  

Դոնալդ Թրամփը` Կիմ Չեն Ընի վարքագծի մասին


  
դիտումներ: 127

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն իրեն չափազանց վատ է դրսևորում ԿԺԴՀ-ի նոր հրթիռային շարժիչի վերջին փորձարկման ֆոնի վրա: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է Fox News հեռուստաընկերությունը, նման կարծիք Թրամփը լրագրողներին հայտնել է Ֆլորիդայի իր նստավայրը լքելու ընթացքում:

«Ես ինքս տեսնում եմ, որ նա իրեն չափազանց վատ է դրսևորում», - ընդգծել է Թրամփը:

ԱՄՆ-ի առաջնորդը նաև ընդգծել է, որ ԿԺԴՀ-ի հարցին նվիրված մի շարք հանդիպումներ է ունեցել, սակայն նա դեռևս չի հստակեցրել, թե ինչ է քննարկել իր խորհրդականների հետ:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփն թվիթերյան իր միկրոբլոգում քննադատել էր Հյուսիային Կորեայի առաջնորդին:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին Հյուսիային Կորեան նոր հրթիռային շարժիչի փորձարկում էր իրականացրել:

Ավելի ուշ հաղորդվել էր, որ Թրամփն ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականի հետ քննարկել է հյուսիկորեական սպառնալիքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: