Հայերեն   English   Русский  

Վիկտորիա Բեքհեմը պատմել է ամուսնու հետ հարաբերությունների մասին


  
դիտումներ: 209

Նախօրեին 42-ամյա դիզայներ Վիկտորիա Բեքհեմը դարձել է Today հեռուստատեսային շոուի հյուրը: Թեև շոուին հյուրընկալվելու գլխավոր պատճառը Վիկտորիայի թողարկած հագուստի և աքսեսուարների նոր հավաքածուն էր, սակայն դիզայները խոսել է նաև անձնական կյանքի մասին: Գրում է Spletnik.ru.-ն:

Զրույցի ընթացքում, ինչպես և կարելի էր ենթադրել, Վիկտորիան պատմել է ընտանիքի և մասնավորապես ամուսնու` Դևիդ Բեքհեմի հետ հարաբերությունների մասին, որին չափազանց ջերմ բառերով է բնութագրել:

«Դևիդը` իմ երկրորդ կեսն է, իմ հարազատ հոգին: Նա աշխարհի ամենահիասքանչ ամուսինն է: Նա ոչեշնչում է ինձ յուրաքանչյուր օր: Նա այնքան հոգատար է մեր երեխաների և իմ նկատմամբ... Մենք իսկապես հաջողակ ենք, որ ունենք միմյանց», - անկեղծացել է Վիկտորիան:

Հիշեցնենք, որ աստղային զույգն այս տարի տոնում է իրենց ծանության 20-ամյակը: Դևիդի և Վիկտորիայի ամուսնության տարիների ընթացքում թեև շատ բարդություններ են եղել, սակայն նրանց հաջողվել է հաղթահարել բոլոր ճգնաժամերը և չնայած լրատվամիջոցներում յուրաքանչյուր տարի զույգի ամուսնալուծության վերաբերյալ պարբերաբար հայտնվող տեղեկություններին, նրանք այդպես էլ չեն ամուսնալուծվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: