Հայերեն   English   Русский  

Ժան Կլոդ ​Յունկերը հայտարարել է, որ մահապատժի վերականգնումը կարող է փակել Թուրքիայի ճանապարհը դեպի ԵՄ


  
դիտումներ: 422

Hürriyet Daily News պարբերականի փոխանցմամբ` Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Թուրքիայում մահապատժի հնարավոր վերականգնումը կարող է խոչընդոտ դառնալ Եվրոպական միությանը երկրի անդամակցության համար: Գրում է Russian.rt.com-ը:

Յունկերի խոսքով` նման որոշման կայացումը հավասար է Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցմանը:

2016թ. հոկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանին առաջարկել էր երկրում մահապատժի վերականգման հնարավորության տարբերակը, որպեսզի զինված հեղաշրջման մասնակիցները մահապատժի ենթարկվեն:

Հիշեցնենք, որ 2017 թվականի ապրիլին Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվե կանցկացվի, որը ենթադրում է կառավարման խորհրդարանական կարգից անցում նախագահականին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: