Հայերեն   English   Русский  

​Երկրաշարժ Թուրքիայում` Այվաջըք շրջանում, բնակիչները խուճապի են մատնված


  
դիտումներ: 171

Թուրքիայի Չանաքքալե նահանգի Այվաջըք շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել: Դրա ուժգնությունը կազմել է 4.3 մագնիտուդ:

Ինչպես հաղորդում է թուրքական «Քարար» լրատվական կայքը` հղում կատարելով Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախարարությանը, երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 10:00-ին: Երկրաշաժի օջախը գտնվել է 4.6 կմ խորության վրա:

Չանաքքալե նահանգի Այվաջըք շրջանում երեկ երեկոյանից մինչ այժմ արդեն գրանցվել է 15 ցնցում: Ցնցումների ակտիվությունը խուճապի է մատնել քաղաքացիներին: Հաղորդվում է մեծ թվով տների ավերման մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: