Հայերեն   English   Русский  

Ֆուտզալի ՀՀ առաջնություն. «Լեոն» և «Չարբախը» ամրապնդվում են առաջին երկու հորիզոնականում


  
դիտումներ: 69

Մարտի 18-ին և 19-ին կայացան ֆուտզալի Հայաստանի առաջնության 13-րդ տուրի հանդիպումները:

Մարտի 18-ին և 19-ին կայացան ֆուտզալի Հայաստանի առաջնության 13-րդ տուրի հանդիպումները: Տուրի առաջին խաղում «Լեոն» հաստատեց առաջատարի իր բարձր կարգը՝ հաղթելով Ալավերդիում 13:5 հաշվով: Երկրորդ տեղում ընթացող «Չարբախը» արտագնա խաղում համառ պայքարում պարտության մատնեց ՎՊՀ-ին՝ 8:6 հաշվով: Գործող չեմպիոնը՝ ՀՊՏՀ-ն, գերազանցեց «Արթիկին» 9:4 հաշվով, իսկ «Գյումրին» սեփական հարկի տակ 11:8 հաշվով հաղթեց «Արմենիա Թրավելին»:

13 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 34 միավորով գլխավորում է «Լեոն», «Չարբախը» երկրորդն է` 31 միավորով, իսկ ՎՊՀ-ն 24 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:

14-րդ տուրի հանդիպումները կկայանան մարտի 25-ին և 26-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: