Հայերեն   English   Русский  

Աշխարհի ամենաերջանիկ երկրները


  
դիտումներ: 249

Այսօր երջանկության միջազգային օրն է: Այդ առիթով Անկախը ներկայացնում է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը:

Ամենաերջանիկ երկրների ինդեքսը կազմելիս մասնագետները հաշվի են առել երկրներում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն, սոցիալական աջակցությունը, առողջ կյանքի տևողությունը, կյանքում ընտրություն կատարելու ազատությունը, առատաձեռնությունն ու կաշառակերությունը։

Այս տարի աշխարհի ամենաերջանիկ ժողովուրդը են ճանաչվել նորվեգացիերը, շրջանցելով դանիացիներին:

Այս տասնյակը համալրում են սկանդինավյան երկրների ներկայացուցիչները. երրորդ հորիզոնականում իսլանդացիներն են, ապա՝, ֆինները, շվեդները, ինչպես նաև` շվեյցարացիները։

Երջանիկ ժողովուրդների տասնյակում են կանադացիները, հոլանդացիները, ավստրալացիները և Նոր Զելանդիայի բնակիչները։

Ցուցակի վերջին` 155-րդ հորիզոնականը զբաղեցնում են Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության բնակիչները, իսկ նրանց նախորդում են Բուրունդին (154), Տանզանիան (153), Սիրիան (152) եւ Ռուանդան (151):

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այց ցուցակում մենք զբաղեցնում ենք 121-րդ հորիզոնականը, ինչը բավականին ցածր ցուցանիշ է:

Փորձենք հաջորդ տարի բարելավել այն: Երջանիկ եղեք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: